“Կենտրոն”-ում “հիշում են” Զուրաբյանին
Henaran.am-ի տեղեկություններով “Կենտրոն” հեռուստաընկերության բոլոր աշխատողները մեղադրում են ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին հեռուստաընկերությանը “գցելու” գործում:
Հիշեցնենք, որ խորհրդարանական քվեարկության օրը` մայիսի 6-ին Զուրաբյանը ուղիղ եթերում կոչ արեց մասնակցել քվեարկությանը, բայց չքվեարկել “գլխավոր հանցագործ” Հանրապետականի օգտին: Սա օրենքի խախտում է, ինչի հետեւանքով “Կենտրոն”-ը տուգանվեց 1մլն դրամով:
Մեր աղբուրների պնդմամբ` Զուրաբյանը նախապես տեղեկացված է եղել, որ քարոզչությունն արգելվում է, բայց չի կորցրել հարմար պահը: Հեռուստաընկերության աշխատակիցները մտածում են, որ այդ տուգանքը նրանց կզրկի պարգեւատրումից, ինչի համար էլ անընդհատ “հիշում են” են Զուրաբյանին: