21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Սուրեն Զոլյանը ռեկտորի ընտրություններին չի առաջադրվի

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բանասիրական գիտությունների դոկտոր Գայանե Գասպարյանը դեռեւս ռեկտորի աշխատասենյակ չի տեղափոխվել: Այն շարունակում է զբաղեցնել արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը:

Այսօր Henaran.am-ի հետ զրույցում Գայանե Գասպարյանն ասել է, որ բուհի ներքին բարոյահոգեբանական մթնոլորտը հանդարտվել է. ”Նորմալ, բնականոն հունով աշխատում ենք’’: Գայանե Գասպարյանը չի ցանկացել մանրամասնել, թե նախկին ռեկտորը շարունակում է հաճախել համալսարան, թե ոչ:

Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվեցին Սուրեն Զոլյանի լիազորությունները: Սուրեն Զոլյանը, սակայն, հայտարարեց, որ նախարարի հրամանն ապօրինի է, որին ենթարկվել չի պատրաստվում:

Ի դեպ, հունիսի 12-ին ԵՊԼՀ ռեկտորի ընտրություններ են սպասում, որին, մեր տեղեկություններով,  Սուրեն Զոլյանը  մասնակցելու. նա հայտարարել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը, որովհետեւ “ինքն է բուհի գործող ռեկտորը”:

Նշենք, որ երեք անգամ անընդմեջ ռեկտոր ընտրված Սուրեն Զոլյանին օրենքն արգելում է  4-րդ անգամ առաջադրել իր թեկնածությունը: Մեզ հասած տեղեկություններով, Սուրեն Զոլյանն այս խոչընդոտը լուծելու համար ժամանակին մտադրութուն է ունեցել ԵՊԼՀ-ն  Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ դարձնել, ինչը նրան չի հաջողվել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ