21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Մի քանի օրից պարզ կլինի՝ ովքեր են շնացողները. մարքսիստ

Կորցնելու ոչինչ չունենք, 2012թ ընտրական կոմպանիան անվանել պառլամենտական ընտրություններ, չափից ավելի կեղծավորություն ու շողոքորթություն կլինի, այն ավելի շուտ ՛՛ասիական վուլգար բազար՛՛ էր: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Մարքսիստական Կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը՝ խոսելով հետընտրական զարգացումների ու գնահատականների մասին:

Նրա խոսքով՝ ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակությունը եւ պետական մեքենան գտնվում են  խորը ճգնաժամի, բարոյալքման մեջ, եւ ընտրություններում  հիմնական որոշիչ գործոնը դարձավ կապիտալը, ահա ինչու, ըստ մարքսիստի,  անառակաբարո կլինի ընտրությունները դասակարգել հաղթողների ու պարտվողների:

՛՛Եղան արծաթով ընտրված պարոնայք եւ ընչազրկությանը զոհ մատուցված մտավորականներ: Ես իմ ընտրարշավի ժամանակ 3500կմ ճանապարհ եմ կտրել, այցելելով գյուղեր ու քաղաքներ, հանդիպել կոլեկտիվների հետ: Իմ դերը եղել է քաղաքական գաղափարական լուսավորչական դերը, ես քրեական հանցանքներ չեմ կատարել, չեմ տրորել Սահմանադրությունը, ընտրակաշառք չեմ բաժանել: Այնպես որ հիմա հասարակությունը սպասում է՝ իսկ հետո ինչ անել՛՛-նշեց Դավիթ Հակոբյանը:

Նա կարծիք հայտնեց, որ նախընտրական ողբի, ընտրական հանցագործությունների էտապը փակված է, եւ այդ ողբով հրապուրվել պետք չէ, հասարակությանը հետաքրքրում է մեկ բան,թե ինչպես պետք է ընդդիմադիր ուժերը միավորվեն եւ ներկայացնեն իրենց միասնական թեկնածուին նախագահական ընտրությունների ժամանակ:

՛՛Ընդդիմությունը բարոյալքված ու փոշիացած է, այն խռովյալ հոգիների ամբողջություն է եւ պետական մեքենայի անբաժանելի մաս:  Հայաստանում արդեն քսան տարի է, որ իշխանափոխությունը իրականացվում է ոչ թե ներքեւից, այլ վերեւից: Կաշառքը համարվեց օրինավոր երեւույթ, երբ օրը ցերեկով մարզպետարանների դիմաց մեշոկը բացած փող էին բաժանում՛՛,- շեշտեց մարքսիստը:

Գլխավոր մարքսիստը կոչ ուղղեց  ընդդիմությանը՝ ուշքի գալ, միավորվել ու ստեղծել հակակոալիցիա՝ Հանրապետականին զսպելու եւ հակակշիռ ձեւավորելու համար՝ միաժամանակ ներկայացնելով միասնական լիդեր՝ նախագահական ընտրություններին, իսկ նախագահի  թեկնածուն կլինի այն մարդը, ով կհանդիսանա ՛՛գաղափարապետ եւ հայեցակարգային ճարտարապետ՛՛: Սա, ըստ բանախոսի, համար առաջին խնդիրն է:

՛՛Կոչ եմ անում պառլամենտ մտած ուժերին, որպեսզի չդառնան ՀՀԿ-ի աղախինը, կամ նրանք պետք է միավորվեն ու ստեղծեն հակակոալիցիա՝ զսպելու ՀՀԿ-ին, կամ էլ նրանց ներկայությունը առանձին առանձին ԱԺ-ում անմտություն է, նրանք միեւնույն է կդառնան ՀՀԿ-ի սպսավորը՛՛,- նշեց մարքսիստը՝ հավելելով, որ այն բոլոր ուժերը, որոնք կհրավիրեն իրեն նոր ընդդիմություն ստեղծելու, ապա մարքսիստը ակտիվորեն կմասնակցի՝ իր քաղաքական խորհրդատվությունների տեսքով:

Նա կասկածամտությամբ վերաբերվեց այն հարցին, որ ԲՀԿ-ն կգնա ՀՀԿ-ի հետ կոալիցիայի,քանի որ դա կդառնա ԲՀԿ-ի վախճանի սկիզբը:  ԲՀԿ-ն կարող է դառնալ այն առանցքը, որը կմիավորի բոլոր ընդդիմադիրներին եւ կձեւավորի հակաճամբար:

՛՛ԲՀԿ-ի առաջ ժողովուրդը դրել է քաղաքական պենալտի, մինչեւ երկուշաբթի նա պետք է ժողովրդին պատասխան տա, թե  ինչ դիրք է զբաղեցնելու՛՛,- ասաց Դավիթ Հակոբյանը՝ համոզմունք հայտնելով, որ ընտրությունների օրը մինչեւ գիշերվա ժամը երեքը ԲՀԿ-ն տանում էր վացուն տոկոս հաղթանակ:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն քաղաքական կուտիզանությամբ է զբաղված, եւ եթե ԲՀԿ-ն այդ խայծը կուլ տա, կդադարի գոյություն ունենալուց, իսկ եթե դառնա առանցք նոր հակակոալիցիայի համար, ապա կդառնա ժողովրդի կողմից ընդունված ուժ:

՛՛Մի քանի օր հետո պարզ կլինի, ովքեր են շնացողները, կուրտիզանները, ժողովրդի բարեկամները կամ թշնամիները, եւ ովքեր են գաղափարակիրները:Խորհրդարան անցած  չորս փոշիացած ուժերը պիտի միավորվեն, եթե ոչ՝ թող ինքնաբացարկ հայտարարեն ու ՀՀԿ-ին զրկեն հենարանից, այլ ոչ դառնան նրանց սպսավորը՛՛,- եզրափակեց մարքսիստը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ