14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Մեղադրանքներ Խոսրովի անտառի տնօրենի թափուր պաշտոնի թեկնածուների հարցում

Նոյեմբերի 23-ին “Թռչկան”  քաղաքացիական նախաձեռնության անդամները լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան Խոսրովի անտառի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին: Արդեն կան թեկնածուներ եւ նրանց մասին տեղեկությունները զետեղված են բնապահպանության նախարարության կայքում:

“Բնապահպանության նախարարության կայքում հայտնվել  են երեք թեկնածուների անուններ, ովքեր հավակնում են տնօրենի պաշտոնին, սակայն նրանց կենսագրականները կարդալով միանգամից պարզ է դառնում, որ չեն համապատասխանում արգելոցի տնօրենի պաշտոնին”,-ասաց նախաձենության անդամ Մերի Խաչատրյանը: Չնայած նախարարության ներկայացուցիչները բնապահպան ակտիվիստների հետ զրույցում նշել էին, որ կարող են իրենք էլ թեկնախու առաջադրել, սակայն, ոչ մեկը չի արձագանքել իրենց թեկնածուներին:

“Մենք կարծում ենք, որ Բնապահպանության նախարարությունը միտումնավոր չի ցանկանում աշխատել բանիմաց մարդկանց կամ այն ակտիվիստների հետ, ովքեր կարողանում են բացահայտել որսագողության դեպքերը եւ միշտ պատրաստ են պայքարելու բնության պաշտպանության  համար”,-ասաց Խաչատրյանը: Այնուամենայնիվ, բնապահապանները շարունակելու են հետեւել գործընթացին եւ պայքարելու են շրջակա միջավայրի պահպանության համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ