26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչու է հետաձգվում Մարգար Օհանյանի դատավարությունը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 14-ին արդեն երրորդ անգամ հետաձգվեց ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանի, տնտեսական բաժնի պատասխանատու Արա Լեւոնյանի եւ տեխնիկ Սամվել Մախմուրյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը:

Նրանք մեղադրվում են պետությանը խոշոր  չափերի վնաս հասցնելու մեջ, մասնավորապես, ըստ մեղադրանքի, յուրացրել են մեծ քանակությամբ բենզին:

Դատական նիստի հետաձգման պատճառը Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանի հիվանդ լինելն է: Հիշեցնենք, որ դատարանը պիտի լսի պաշտպանական ճառը:

Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, Մկրտիչ Վասակյանը մասնակցում է այլ դատավարությունների, բայց Օհանյանի նիստին չի ներկայանում:

“Նման բան չկա, ես ունեմ սրտային անբավարարության խնդիր՝ բուժման մեջ եմ: Ու եթե առաջիկա օրերին մեկ-երկու թեթեւ դատի մասնակցեմ, դա չի նշանակում, որ ես անհիմն ձգում եմ Օհանյանի դատավարությունը”,-ասաց Մ. Վասակյանը: Նրա խոսքով, պաշտպանական ճառը վաղուց պատրաստ է:

Նշենք նաեւ, որ ըստ որոշ տեղեկությունների, Մարգար Օհանյանի դատը հետաձգվում է այն պատճառով, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվի բարձրաստիճան մի չինովնիկի հետ` պատժի սահմանման հարցում:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ