Մեկ գիշերվա ընթացքում 8 հազար սիրիացի է փախել Թուրքիա
Նոյեմբերի 9-ի գիշերը Սիրիայի շուրջ 8 հազար բնակիչներ հարեւան Թուրքիա են փախել` փրկվելով իրենց հայրենիքում ընթացող մարտերից, հաղորդում է “AFP”-ը:
Սիրիական հակամարտության ողջ ընթացքում 120 հազար սիրիացի է փախել Թուրքիա, որոնց թվում ոչ միայն խաղաղ բնակիչներ են, այլ նաեւ դասալիքներ զինված ուժերից: Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ կքննարկի Սիրիայի հյուսիսային մասերում “ոչ թռիչքային տարածքներ” ստեղծելու հարցը, եթե փախստականների թիվը գերազանցի 100 հազարը:
Ըստ “Associated Press”-ի` ՄԱԿ-ի հումանիտար գործողությունների կառավարումը Սիրիան իսկական հումանիտար աղետի տարածք է հայտարարել: Երկրի շուրջ 4 մլն բնակիչները հումանիտար օգանության կարիք ունեն, ընդ որում` այդ մարդկանց թիվը շարունակաբար աճում է:
Բացի այդ, մինչ օրս շուրջ 400 հազար սիրիացի է փախել երկրից, եւ եթե իրավիճակը չփոխվի, 2013-ին նրանց թիվը հավանաբար կկրկնապատկվի: