21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Եւս մեկ նախագահացու

Ընտրությունները այնքան սպասելի էին, որ հենց սկզբից մենք հրաժարվեցինք դրանց մասնակցել: Ցավոք, Հայաստանում վաղուց արդեն ընտրությունները ոչինչ չեն փոխում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՛՛Նոր ժամանակներ՛՛ կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը՝ խոսելով հետընտրական տրամադրությունների մասին:

Նրա խոսքով՝ օլիգարխիկ կառավարման ձեւը Հայաստանում աստիճանաբար տեսանելի է դառնում, եւ այդ համատեքստում անհասկանալի է դառնում կառավարմանը քաղաքական ուժերի մասնակցությանը պահը:

՛՛Կար կոալիցիա, մենք տեսանք, որ հինգ տարի անց կոալիցիայի ուժերը սկսեցին միմյանց հայհոյել՝ ձայներ փախցնելու համար, հիմա նորից պիտի կոալիցիա կազմեն: Ահա հայկական պարադոքսներից մեկը՛՛,- կարծիք հայտնեց Արամ Կարապետյանը՝ թվելով Հայաստանում առկա մի շարք պարադոսքներ: Ըստ բանախոսի, այդ պարադոքսներից մյուսն այն է, որ ՀՀ վարչապետը դեմ է մաքսային միություն ստեղծելուն, բայց կողմ է Ազատ գոտու  եվ Եվրագոտուն միանալուն, որ իշխանությունները ժողովրդին ասում են,  որ Հայաստանը պետք է ազատվի մենաշնորհներից, բայց ամենաթունդ օլիգարխները դառնում են խորհրդարանի անդամ:

՛՛Կամաց-կամաց  Հայաստանը դառնում է պարադոքսների երկիր, եւ այդ պարադոքսների վերջը չի երեւում, չեմ էլ հասկանում ժողովուրդը մեր պետությունից ինչ  է ուզում: Ում հարցնես՝ ինչ քաղաքական կամ տնտեսական համակարգ է տիրում Հայաստանում, ինչ արտաքին քաղաքականություն ենք վարում, կոալիցիա կստեղծվի թե ոչ՝ պատասխաններ չկան: Եվ ռացիոնալ տարր քաղաքականության մեջ չկա՛՛,- նշեց Արամ Կարապետյանը:

Նա շեշտեց, որ առաջադրվելու է առաջիկա  նախագահական ընտրություններին,  ժողովրդին  առաջարկելով ծանր վիճակից դուրս գալու ելքեր:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ