24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀԱԿ-ը դավադրություն էր կազմակերպել. Հայոց աշխարհ

“Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, ըստ “Հայոց աշխարհ”-ի հայտարարել է. “Ո՞րն էր այս ընտրությունների յուրահատկությունը։ 20 տարի է՝ քաղաքականության մեջ եմ, բայց չեմ հիշում մի դեպք, երբ ընդդիմության ձայներն այսպես հեշտությամբ տրվեին իշխանության, այս դեպքում՝ կոալիցիայի ներկայացուցիչներին։

Ցավոք սրտի, ընդդիմադիր որոշ ուժեր, հատկապես ՀԱԿ-ը, իր պաշտպանության տակ վերցրեց կոալիցիոն ուժերից մեկի հակաօրինական գործողությունները՝ ընտրակաշառքները, բարեգործության անվան տակ ձայներ գնելը, եւ արդյունքը եղավ այն, որ կարողացան ընդդիմությունից խլել 15-20 տոկոս ձայն։

Իմ կարծիքով, դա տեղի ունեցավ այդ, այսպես կոչված, միասնական շտաբի գործունեության հետեւանքով, որը կոտրեց ընդդիմության ողնաշարը։

Սա դավադրություն էր ընդդիմադիր զանգվածի նկատմամբ՝ 22 տարվա մեր քաղաքական կենսագրությունը նման դավադրություն չէր տեսել”,- ասել է Հակոբյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ