Ահազանգ. Էրոտիկ մանկական մուլտֆիլմեր վաճառքում
Henaran.am-ին դիմած մի քաղաքացի անհանգստացած էր Երեւանի վաճառակետերում հայտնված էրոտիկ բովանդակություն ունեցող մուլտֆիլմերի ազատ վաճառաքից: “Հատը 500 դրամով կարելի է ձեռք բերել, ու ոչ մի մարմին չի արգելում վաճառքը, ինչպես կարելի է փչացնել գենոֆոնդը”,-ասաց մեր զրուցակիցը: Մեր այն դիտարկմանը, թե գուցե՞ մուլտֆիլմերը մեծահասակների համար են նախատեսված, քաղաքացին խորհուրդ տվեց ուշադիր կարդալ գրառումը` առանց տարիքի սահմանափակման: Նկատենք նաեւ, որ խտասկավառակների շապիկները գունագեղ եւ մանկական նկարազարդումներով են, եւ անշուշտ կհետաքրքրեն անչափահասներին: Ի դեպ շապիկների վրա` նաեւ համառոտ ներկայացված է բովանդակությունը: Henaran.am-ը հրավիրում է պատկան մարմինների ուշադրությունը եւ հետամուտ է լինելու հարցին: