Անժելայի “տղամարդու” վկաները վախեցա՞ծ են. նոր մանրամասներ Կարեն Արայանի գործում
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդու”` Կարեն Արայանի դատավարությունը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է դերասանուհու եւ նրա ամուսնու` Ղազար Ավետիսյանի անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիք համարվող, միաժամանակ պոռնոգրաֆիկ բնույթ ունեցող լուսանկարները տարածելու մեջ:
Չնայած դատաքաննությունը դռնփակ է, սակայն Henaran.am-ին որոշ մանրամասներ հայտնի դարձան:
Պարզվում է, Կարեն Արայանի տեղադրած 11 լուսանկարները փորձագիտական հանձնաժողովը պոռնոգրաֆիկ բնույթի չի համարել: Իսկ Անժելա Սարգսյանի այդ բնույթի լուսանկարները ավելի շուտ էին հայտնվել համացանցում:
Նշենք նաեւ, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Անժելա Սարգսյանը “Կյանքի խոսք” կրոնական կազմակերպության անդամ է, իսկ վերջինս Համացանցային պրովայդեր է: Մեր աղբյուրները չեն բացառում որ հենց Անժելայի իմացությամբ լուսանկարները ներբեռնված լինեին համացանցում: Իսկ սրա նպատակը, ըստ մեր աղբյուրների դերասնուհուն “չոռ ասած Կարենին պատժելն էր”:
Գործով վկա անցնող “Արմենիա” հեռուստաընկերության “Ուր է իմ տղամարդը” սերիալի օպերատորները, դերասանները, ռեժիսորները չեն ներկայանում դատարան: Henaran.am-ի տեղեկություններով վկաներին ահաբեկում են, եւ նրանք հայտարարել են, որ թող բերման ենթարկեն իրենց:
Նշենք, որ եթե վկաները իրենց կամքով չեն ներկայանում դատարան, ապա դատավորը իրավունք ունի նրանց բերման ենթարկելու: Նման որոշում դատավոր Մխիթար Պապոյանը կայացրել էր, սակայն այդ օրն էլ փոխվեց Կարեն Արայանի փաստաբանը, եւ բնականաբար դատաքննությունը հետաձգվեց: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրել էր նախկին պաշտպան Արթուր Ղարիբյանը:
Ավելին, մեղադրյալ Կարեն Արայանի պաշտպանական կողմը վկայակոչել էր կարեւոր մեկ վկայի, սակայն վերջինիս ծանուցագիրը հետ է վերադարձել դատարան: “Այնինչ վկան տանը նստած` սպասում էր այդ նամակին, բայց նրան չհասցրին”,-պատմեց Henaran.am-ի աղբյուրը:
Ի դեպ, վկաներին ծանուցագրերը հասնելը կամ նրանց մոտ վախի զգացումը մեր աղբյուրները եւս կապում են “Կյանքի խոսք”-ի հետ: Այս կազմակերպության անդամները, որոշ տեղեկություններով` իրավապահ մարմիններում բարձր պաշտոններ են զբաղեցնում: