28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լեւոնը ծեր է, “մույսը”` թոշակառու, ԲՀԿ-ն` չկա, մնում է Սերժը. Իրատես de facto

Պուտին-Սարգսյան հանդիպմանը անդրադարձել է “Իրատես de facto”-ն:

Շատերիս էր հետաքրքիր. հանդիպելո՞ւ են Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը Մոսկովում: Ինքներս մեզ ժպտացինք` հը`ը: Պուտինն իրեն չդավաճանեց: Աշխարհի բաց աչքի առաջ` Սերժ Սարգսյանն էլի մի քիչ  ինքնուրույն խաղացող դարձավ: Մեր աչքին էլ /ՙվաատ չի/: Որովհետեւ`

ա/.Եթե անգամ Սերժ Սարգսյանն “իր շահերին հետամուտ” է խաղում աշխարհի հետ,  իր շահը համընկնում է Հայաստանի շահին: Ընդորում, առաջին անգամ ունենք խաղացող, որը Ռուսաստանից բացի կարողանում է լրջորեն խաղալ միջազգային հանրության   հետ, եւ խաղն ստացվում / “վատ չի”/:

բ/.Սերժ Սարգսյանը ջարդում է Ռուսաստանի նկատմամբ մեր գենտիկ-կույր հավատարմության տաբուն: Պահում տանդեմի համար լավագույն կոնֆիգուրացիան: Ասել է`   վարչապետին /տնտեսությունից զատ` էլի կարեւոր խնդիրներ կան այս ազգի համար/: Վաչապետն էլ իր հերթին, հենց նույն օրը, երբ տեղի էր ունենում ՀԱՊԿ, ԱՊՀ “հոբելյանականը” Սերժ Սարգսյանի “այլընտրանքային”  թիկունքն էր բավականին գրագետ պահում` ցուցանելով ”Վեդեմիստիում” այն, ինչ մեզ եւ այս պահին անչափ կարեւոր ու “ոչ վասալային” է. ցիվիլ պարտնյորություն` “Յուրոփից” առաջարկված:

գ/Պուտինը եւ իր վարչակազմն այդ “հանդիպմամբ՚” ապացուցեցին` մեկեւընդմիշտ եւ այլեւս չեն հասկանում` Հայաստանում մենթալ պլան է փոխվել, ոչ միայն Տիգրան Սարգսյանի, այլ` առաջին հերթին ողջ հասարակության, այդ թվում եւ քաղաքացիական սեկտորի գիտակցությունում, ու ռուսիստները բնականոն պարտության են գնում` ահավոր օբյեկտիվ պատճառներով. տես` ՀԱԿ-ի մեծ ֆիասկոն ընտրություներում. ԲՀԿ-ի` կոալիցվելու անհարկի, էժանագին “նեյնըմ- պրյոմները”:

դ/.Չէ. չենք ասի, որ Վ. Պուտինն ու Ռուսաստանը Ֆրոյդ պապի տարածքներում կարող է մի քիչ “նախանձում” եւ նույնիսկ խանդում են մեր Սերժ Սարգսյանին: Փաստ է, Պուտինը չկարողացավ տյունինգվել, տրասֆորմացվել եւ իր պաշտնակալություն սկսեց աշխարհի նկատմամբ ակնհայտ դե-մարշով, փոխվող աշխարհի գիտակցության մեջ այդպես էլ նա մնաց կոշտ` “ալֆա” մոտեցումների կրող:

 

Լինելով ռուսիստ, սովետական շինելից դուրս եկած` Սերժը, բոլոր դեպքերում, կարողացավ պահել աշխարհի խաղի նյարդը, ասել է` նոր մտածողությունը, իդեաները: Եւ այդ իսկ պատճառով, ի տարբերություն Ռուսատանի, “Յուրոփը” թեւ ու թիկունքեց հայաստանյան ընտրությունները:

ե/. Եւ դա, բնականաբար, դուր չէր կարղ գալ մեր ռազմավարական գործընկերոջը: Մեր գործընկերոջը չի կարող դուր գալ, որ Սերժ Սարգսյանն անչափ գրագետ ջարդեց ԲՀԿ-ին` իր “պապաներով” հանդերձ. ու ԱՊՀ- ՀԱՊԿ ներկայացավ` այլեւս “կայացած” փաստով, որի հետ Պուտինն եւ Ռուսիան չեն կարող հաշվի չնստել. Պուտին Վլադիմիրն  ունի Վրաստանի, /Ադրբեջանի` էլ/ խնդիր ու այս պահին չի կարող Հ/Կ-ում ՙուրիշ՚ բան անել, դեստաբիլիզացիայի գնալ, “տապոռել” Հայաստանը. չեն թողնի, կարողութոններն էլ չեն հերքի:

Համ էլ էդ ինքը չէ՞ ասել. “Օլիգարխներին պետք է քշել դեպ ախոռ՚”. նկատի ունենալով իրենց լուսավոր Խադարկովսկուն: Ինքն է ասել:

զ/Ռուսաստանը ստիպված կլինի խաղալ Ս. Սարգսյանի հետ, որովհետեւ Լեւոնը ծեր է, մույսը` թոշակառու, իսկ ԲՀԿն էլ` տեսաք, իսկ Սերժը` շատ լավ է մանեւրում` չոտնհարելով Ռուսիո շահը: Ու կխաղա:

Ասում են չէ՞` հունիսին կգա Հայաստան: Բարով գա:

Կարմեն Դավթյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ