18 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Բիլայնը քերթում ա… ” . բաժանորդները դժգոհում են, “ԱրմենՏել”-ը` խոստանում փոխհատուցել

Այսօր վաղ առավոտից կաթվածահար էր եղել “ԱրմենՏել”-ի բջջային կապը: Ընկերության բաժանորդները, որոնք տեխնիկական խնդիրների պատճառով զրկվել էին արտաքին աշխարհի հետ կապվելու հնարավորությունից, սոցցանցերը ողողել են  ամենատարբեր ստատուսներով:

“Բիլայնը քերթում ա… Օրանժն ու Վիվան հեսա մի այլ կարգի աճ են գրանցելու: Միայն ուրախ եմ, ես իմ Բիլայնի համարը գյոռմշտել եմ մոտ 6 տարի առաջ”,-գրում է “Ֆեյսբուք”-ի օգտատեր Արտակ Եղիազարյանը:

Մեկ այլ ֆեյսբուքցի`  Զոհրապ Եգանյանն էլ, որ “ԱրմենՏելը չկա”, ավելի ուշ շնորհակալություն է հայտնում ընկերությանը:  “Շնորհակալություն հայտնենք ԲԻԼԱՅՆԻՆ, որ ստիպեց ֆեյսբուքին մոռանալ այլասերված թեմաներով քննարկումները))”,-գրում է օգտատերը:

Մինչ սոցիալական ցանցերում այս եւ նմանատիպ այլ ստատուսների տակ ավելանում են “ԱրմենՏելի” –ից դժգոհ բաժանորդների մեկնաբանությունները, ընկերության լրատվական ծառայությունը ներողություն է հայցում եւ տեղեկացնում. ”Մայիսի 18-ի առավոտյան “ԱրմենՏել” բջջային ցանցում տեղի ունեցած վթարի վերաբերյալ ընկերությունը տեղեկացնում է, որ կատարվող վերականգնողական աշխատանքների արդյունքում բաժանորդների մի մասի կապը վերականգնվել է: Սակայն այդ ընթացքում ի հայտ են եկել լրացուցիչ խնդիրներ, որոնց լուծումը կպահանջի որոշակի ժամանակ:

Ընկերությունը շարունակում է կապի վերականգնման աշխատանքներ: Խնդիրների վերջնական լուծման վերաբերյալ կտարածվի հաղորդագրություն: Ընկերությունը պատճառած անհարմարությունների համար հատուցում կտրամադրի բաժանորդներին, որոնք վթարի պատճառով զրկված էին զանգեր կատարելու հնարավորությունից”:

Ինչպես Henaran.am-ին փոխանցեց“ԱրմենՏել”-ի հանրային կապերի բաժնի ղեկավար Անուշ Բեղլոյանը, փոխհատուցումը կտրամադրվի անվճար բջջային  ծառայությունների ձեւով:  “Մենք կգնահատենք վթարի մասշտաբը եւ կորոշենք համապատասխան փոխհատուցման ձեւը”,-ասաց նա:

Իսկ թե երբ ամբողջությամբ կվերականգնվի “Արմենտել”-ի բջջային կապը, Անուշ Բեղլոյանը նշեց.”Ես կարող եմ միայն կրկնել մեր տեխնիկական մասնագետների բառերը` մոտ երկու-երեք ժամվա ընթացքում”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ