04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ծառուկյանը աստված չէ, բայց բարկացել է. Երկիր

“Երկիր”թերթի տեղեկություններով` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Աժ ԲՀԿ խմբակցության կազմում կտրականապես չի ցանկանում տեսնել ՀՔԱ նախագահ Հմայակ Հովհաննիսյանին:
ԲՀԿ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրները տեղեկացրին, որ Ծառուկյանին բարկացրել է ԲՀԿ-ականների նեղ շրջանակում արված այն հայտարարությունը, թե` “Ծառուկյանն Աստված չէ, որ ինձ ստիպի հրաժարվել մանդատից”:

Հովհաննիսյանի հայտարարությունը, իհարկե, հասել է Ծառուկյանի ականջին, եւ նա վերջնականապես որոշել է ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող Հմայակ Հովհաննիսյանի ճակատագիրը:
Չի բացառվում, որ խորհրդարանում չհայտնվի նաեւ ցուցակի 19-րդ հորիզոնականը զբաղեցնող Վահան Բաբայանը: Նրա գլխին եւս սեւ ամպեր են կուտակվել:

ԲՀԿ-ում շշուկներ կան, որ Ծառուկյանին զայրացրել է այն փաստը, որ Բաբայանը չի լուծարել ՀԵԿ կուսակցությունը, որի նախագահն էր: Բաբայանի դուրս գալու դեպքում ցուցակում տեղ կազատվի գործող պատգամավոր Արագած Ախոյանի համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ