05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Պատգամավորի բազկաթոռից` տնօրենի աթոռ

Դեռեւս պատգամավոր Լարիսա Ալավերդյանը ուրախ է, որ ինքը մնացել է որպես քաղաքացիական հասարակության անդամ: Ըստ նրա.  օրերս մի թերթ գրել էր, որ Լարիսա Ալավերդյանը այդպես էլ չդարձավ քաղաքական գործիչ, այլ մնաց հասարակական գործիչ:

Լրագրողների հետ հանդիպմանը տիկին Ալավերդյանը մեկ անգամ եւս ասաց, որ շարունակելու է ղեկավարել “Ընդդեմ իրավական կամայականության” հասարակական կազմակերպությունը:

Միաժամանակ սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը նրան հրավիրել է ղեկավարելու “Քաղաքականություն եւ իրավունք” ինստիտուտը: Սա գործելու է սլավոնական համալսարանի կազմում :

”Սլավոնական համալսարանը կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվելու եւ կազմված է լինելու հինգ ինստիտուտներից, որոնցից մեկի տնօրենն էլ ես եմ լինելու: Վերին աստիճանի պատասխանատու պաշտոն է դա ինձ համար: Այն փորձն ու գիտելիքները, որ ձեռք եմ բերել 25 տարիների ընթացքում ներդնելու եմ համալսարանում, փորձելու եմ անել այն, ինչ անում էի խորհրդարանում, դասախոսելու եմ, ոգեւորելու եմ, որ երկիր ունենք՝ աշխարհը չունի”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ