03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ համամասնական ցուցակի 109-րդ համարը մտնում է խորհրդարան

Henaran.am-ի տեղեկություններով, ՀՀԿ համամասնական ցուցակի 109-րդ  հորիզոնականում գտնվող թեկնածուն նույնպես մանդատ է ստանալու: Նա  “Վիրահայերի միության” համանախախագահ, Աժ պատգամավոր Տաճատ Վարդապետյանն է:

Հունիսին, երբ ձեւավորվի նոր կառավարությունը, եւս 2 թեկնածու կդառնան պատգամավոր: Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն` Սամվել Նիկոյանին առաջարկվելու է բնապահպանության նախարարի, իսկ Գագիկ Բեգլարյանին` կապի եւ տրանսպորտի նախարարի  պորտֆելը:

Նրանց թերեւս կփոխարինեն 110-րդ հորիզոնականում գտնվող ՀՀԿ խորհրդի անդամ  Հովհաննես Սահակյանը եւ 111-րդը` կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ