20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արեգակի խավարումը կբերի աշխարհին ֆինանսա-տնտեսական ճգնաժամ. էզոթերիկ

Երեկ ժամը 5-ի սահմաններում տեղի էր ունեցել Արեգակի օղակաձեւ խավարում, որն անցնում էր երկվորյակ եւ աղեղնավոր ուղեծրով: Խավարումը երեւացել է Չինաստանի հարավում, Ճապոնիայում եւ ԱՄՆ-ում: Այս երկրներում տեղի ունեցող ցնցումները նշանակություն կունենան ամբողջ աշխարհի վրա։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման  ժամանակ հայտնեց աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` աշխարհում սպասվում է ֆինանսատնտեսական լարվածություն. ՛՛2008 թվականի ճգնաժամը էլ ավելի ուժգին կարտահայտվի, լարված պրոցեսներ են սպասվում: Այդ ճգնաժամը սպառնում է ԱՄՆ-ին սակայն միջոցներ կան ձերբազատվելու համար: Իսկ մի շարք երկրներում, ինչպես օրինակ՝ Իսպանիա, Հունաստան, Եգիպտոս, Ռուսաստան, սպասվում է հեղափոխություն՛՛:

Աստղաբան-էզոթերիկը կարծում է, որ պատահական չէ, որ այս շրջանում
հանդիպելու են Մեծ ութնյակի երկրների ղեկավարները, ովքեր փորձելու են մեղմել Արեգակի օղակաձեւ խավարման հետեւանքով սպասվող դժվարությունները:Ըստ նրա, Արեգակի խավարումը վտանգավոր ՛՛սցենար՛՛ է ստեղծել երկրի վրա, որը կանցնի Պակիստանով, ապա Ադրբեջանով, Ռուսաստանով, Եվրոպայով:

Այս փուլում, նրա հավաստմամբ, սպասվում են ահաբեկչական գործողություններ եւ հասարակական տարաբնույթ լարվածություն արտահայտող ցնցումներ, իսկ Եվրոպայում` կլինեն տարերային աղետներ:

Ըստ աստղաբանի՝ հաջորդ լուսնի խավարումը սպասվում է հունիսի 4-ին. ՛՛Լինելու է լուսնի մասնակի խավարում: Ասիայում, Հարվային Ամերիկայում լարվածություններ չեն նկատվի: Հայաստանի համար լավ վիճակ է ստեղծվում, քանի որ ինչպես գիտենք, Եգիպտոսի հետ միասին, գտնվում է երկվորյակ նշանի տակ եւ այդ երկրի լարվածությունը կստեղծի հանգիստ իրավիճակ: Քանի որ արդեն երկվորյակ նշանի ամիսն է սկսվել մտահղացումներ իրականանցնելու համար բարենպաստ ամիս է: Մայիսի 21-ից հունիսի 6-ը բարենպաստ է միջազգային փոխհարաբերությունների, շփման համար: Կան հնարավորություններ մի շարք խնդիրներ ներդաշնակ լուծելու համար: Պետք է այդ շրջանը լավ օգտագործել՛՛:

Արեւի հաջորդ ուժեղ խավարումը, ըստ բանախոսի,  տեղի կունենա նոյեմբերի 13-ին. ՛՛Տեղի է ունենալու Արեգակի լրիվ խավարում: Ազդեցություն կունենա Հունգարիայի, Ռուսաստանի, Իռլանդիայի վրա: Այդ ազդեցությունը Թուրքայում եւ Իտալիայում կնկատվի երկրաշարժերի եւ տարերային աղետների տեսքով: Խավարումն անցնելու է կարիճ եւ ցուլ ուղեծրի ներքո, որը բարդ հանգույց է եւ մեծ ազդեցություն կունենա ամբողջ մուսուլմանական աշխարհի վրա: Խավարումը նկատելի է կլինի Ավստրալիայում, իսկ մեզ մոտ չի երեւա՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ