20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թանկ “հաճույքի” համար Հայաստանը միանգամից չի վճարի

Կենսաչափական անձնագրերի ներդրման համակարգը թանկ հաճույք է եւ ոչ բոլոր պետություններն են ի վիճակի այն ներդնելու: Հայաստանում կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի համակարգը կսկսի գործել արդեն հունիսի 1-ից:

Հայաստանին հաջողվել է կապալառու լեհական կազմակերպության հետ պայմանավորվածություն ձեռք բերել եւ ծառայությունների դիմաց վճարել տարաժամկետ կարգով, այսինքն, երբ համակարգը գործողության մեջ դրվի,  պետտուրքի գումարներից կվճարվի կապալառու կազմակերպությանը:

Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:  Նա դրժվարացավ նշել, թե համակարգի ներդրման ընդհանուր արժեքը որքան է կազմում:

Հովհաննես Քոչարյանը տեղեկացրեց, որ Երեւանի, Վանաձորի եւ Գյումրիի  վիզաների եւ անձնագրային ծառայություններում հունիսի 1-ից կգործի կենսաչափական ծառայությունների համակարգը : “Բիոմետրիկ տվյալների ձեռքբերման եւ հավաքագրման սարքավորումները տեղադրված են 44 անձնագրային ծառայություններում: Մոտ ապագայում բոլոր 61 ծառայություններում մենք դրանք կտեղադրենք”,-տեղեկացրեց Հովհաննես Քոչարյանը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ