14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԱՊԿ-ը կաջակցի Հայաստանին` Ադրբեջանի կողմից ոչ բարեկամական քայլեր ձեռնարկելու դեպքում. Ն. Բորդյուժա

“Հայաստանը ՀԱԿՊ լիարժեք անդամ է, եւ եթե Հայաստանի հանդեպ ոչ բարեկամական քայլեր ձեռնարկվեն, ապա բոլոր ՀԱՊԿ անդամները նրան համապատասխան օգնություն կցուցաբերեն”,-նշեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` Երեւան-Աստանա-Կիեւ-Քիշնեւ  տեսակամուրջի ժամանակ:

Նման հստակ եւ կտրուկ ձեւակերպումով Բորդյուժան պատասխանեց այն հարցին, թե ինչպես կմիջամտի ՀԱՊԿ-ը, եթե Ադրբեջանը ոչ բարեկամական քայլեր ձեռնարկի Հայաստանի հանդեպ:

“Մնացած մանրամասները կվերլուծվեն տվյալ իրավիճակում եւ նախագահների որոշումներ կայացնելու ընթացքում: Ձեր “եթե”-ներին ես կարող եմ տասնյակ “եթե”-ներով պատասխանել, սակայն կարծում եմ, որ դա լուրջ չի լինի”,-հավելեց Բորդյուժան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ