18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Պետք չէ ականջ դնել ‘սպասվող երկրաշարժերի’ վերաբերյալ խուճապարար ասեկոսեներին

Մեր տարածաշրջանում դիտվում է սեյսմիկ ռեժիմի ակտիվացում, եւ այդ հանգամանքը գտնվում է ԱԻ նախարարության ուշադրության կենտրոնում: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ ՍՊԱԾ գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը` խոսելով հանրապետության սեյսմիկ ռեժիմի մասին:
նրա խոսքով` դեռեւս մայիսի սկզբին Ադրբեջանի Զաքաթալա բնակավայրում գրանցված ցնցումներից հետո տարածաշրջանում առաջացել էր  անջատված էներգիայի դեֆիցիտ, որը կարող էր արտահայտվել մեկ ուժեղ կամ մի քանի թույլ ցնցումների միջոցով:

‘’Այսօր Հայաստանի տարածքում` Գյումրիի եւ Աշոցքի մոտ գրանցվել է 3-4 բալ ուժգնությամբ 3 թույլ ցնցում, սակայն դրանք Ադրբեջանի երկրաշարժի հետ տեկտոնական ոչ մի կապ չունեն: Մեր գործակալությունում կա շուրջօրյա հերթապահություն, որն ԱԻ նախարարի հրամանով վերջին շրջանում ավելի է ուժեղացվել’’,- նշեց Հրաչյա Պետրոսյանը:

Ասուլիսին ներկա ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը հավելեց, որ ճապոնացիների հետ համատեղ իրականացվող ծրագրի արդյունքում շուտով մեր համաքաղաքացիները տեղի ունեցած երկրաշարժի մասին տեղեկատվությունը կարճ հաղորդագրությամբ հաշված րոպեների ընթացքում կստանան բջջային հեռախոսների վրա: Ն.Գրիգորյանը եւս մեկ անգամ հորդորեց բնակչությանն ականջ չդնել մոտ ապագայում ‘’սպասվող երկրաշարժերի’’ վերաբերյալ խուճապարարների տարածած ասեկոսեներին եւ հետեւել միայն ԱԻՆ հաղորդագրություններին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ