20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

‘Սրանք գալուբոյ են”. “Բազմազանության շքերթը”, “հակաշքերթն” ու ոստիկանությունը բախվել են /վիդեո/

 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը այսօր  Ալեքսանդր Թամանյանի արձանի հարակից տարածքից մեկնարկել է ”Բազմազանության շքերթ”-ը, որը նախաձեռնել են “Կանանց ռեսուրսային  կենտրոն” եւ “Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք” ՀԿ-ները մշակութային բազմազանության օրվա կապակցությամբ:

Սոցցանցերում քննարկվում է, որ իրականում սա ‘’գեյ-շքերթ’’ է`  ”Բազմազանության շքերթ” անվան տակ:

Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ, ”Բազմազանության շքերթ”-ն իսկապես բազմազան է անցնում: Շքերթին զուգահեռ տեղի է ունենում եւս մի շքերթ: Մի խումբ երիտասարդներ` ‘Սրանք  գալուբոյ են”, “Ոչ այլասերմանը” եւ նմանատիպ պաստառներով իրենց հերթին երթ են անցկացնում, որն ուղեցվում է ռազմահայրենասիրական երգերով:

“Բազմազանության շքերթ”-ը հսկում են ոստիկանները, որոնք կանխում են երկու խմբերի միջեւ բախումնային սցենարների զարգացումը:

Շքերթի մասնակիցները Հյուսիսային  պողոտայով շարժվում են Աբովյան փողոց: Շքերթի երթուղին հետեւյալն է` ‘’Կասկադ’’ համալիր, Մաշտոցի պողոտա, Թումանյան փողոց, Հյուսիսային պողոտա, Աբովյան փողոց, Շառլ Ազնավուրի հրապարակ:

Փորձ եղավ  կոնֆլիկտ հրահրել այս երկու խմբավորումների միջեւ, երբ մի երիտասարդ խլեց ‘’Բազմազանության շքերթ’’-ի մասնակցի պաստառը: Ոստիկանները հսկում են երթի ընթացքը: Քիչ անց բախումներ են տեղի ունեցել ‘’բազմազանության’’ երթին դեմ արտահայտվողների և ոստիկանության միջև:

 

Ոստիկանությունն անմիջապես փորձել է բաժանել մասնակիցներն, սակայն բախումները պարբերաբար կրկնվում են։

Ներկայումս ոստիկանությունը թույլ չի տալիս շքերթի դեմ արտահայտվող երիտասարդներին մտնել Նկարիչների տուն, որտեղ գտնվում են ակցիայի կազմակերպիչները, որի արդյունքում բախում է եղել ամբոխի և կարմիր բերետավորների միջև։

‘’Բազմազանության’’ շքերթին դեմ արտահայտվողները գերակշիռ թիվ են կազմում, նրանց թիվը հասնում է մի քանի հարյուրի։Անգամ ոստիկանների ներկայությունը չի հանգստացրել նրանց, եւ Նկարիչների միության շենքի դիմաց նրանք սկսել են քոչարի պարել:

Տեսանյութը` Mediamax-ի

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ