“Բազմազանությ ան շքերթ”-ին դեմ երիտասարդներից մեկը բերման է ենթարկվել
Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, այսօր մայրաքաղաքում անցկացվող “Բազմազանության շքերթ”-ի ժամանակ շքերթի անցկացմանը դեմ հանդես եկող երիտասարդներից մեկին ոստիկանությունը բերման է ենթարկել` լրագրողին վիրավորելու համար:
Տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանությունից: “Մի հոգի կենտրոնի բաժնում է լրագրողին վիրավորելու համար: Հանգամանքները պարզվում են”,- Henaran.am-ին փոխանցեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը : Նա հավելեց, որ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին է հրավիրվել նաեւ տվյալ լրագրողը` պարզաբանումների համար: