26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

… Թքած ունի Սահմանադրության վրա. Բազմակարծություն բազմազանության մասին /վիդեո/

Երկուշաբթի երեկոյան աշխուժություն էր “Մոսկվա” կինոթատրոնի հարակից Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Իմ գործընկերները, այդ թվում ես շտապել էինք այստեղ` հանդիպելով “Բազմազանության շքերթ”-ի մասնակիցներին: Հիշեցնենք, որ շքերթը նախաձեռնել էին “Կանանց ռեսուրսային  կենտրոն” եւ “Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք” ՀԿ-ները մշակութային բազմազանության օրվա կապակցությամբ: Իսկ սոցցանցերում քննարկվում էր  որ այն իրականում “գեյ-շքերթ’’ է`  ”Բազմազանության շքերթ” անվան տակ:

Զրուցեցի  գրող Մարինե Պետրոսյանի հետ: Նա էլ էր իմացել ակցիայի մասին եւ մասնակցել: Նրա խոսքով, բազմազանությունը կփրկի Հայաստանը: Ըստ նրա, երբ բազմազանության շքերթի մասնակիցներից մեկը ասաց, որ Հայաստանի Սահմանադրությամբ նման իրավունք ու ազատություն տրվում է, բազմազանության շքերթի “հակա-ներից մեկը ասաց, որ ես թքած ունեմ Սահմանադրության վրա”:

“Այսքանից հետո էլ ինչի մասին կարող է խոսք լինել: Ասում են Ծոմակի ակումբը պայթեցրին` գեյ-ակումբ է: Ես ինքս էլ իմ ընկերների հետ լինում էի այդ ակումբում, նորմալ տեղ ա,  հետո ինչ որ Ծոմակի ընկերների մեջ կարող են լինել բազամազան մարդիկ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գրողը:

Մարինե Պետորոսյանի խոսքով, չպետք է հայի ինքնությունը  քննարկել` հանելով սրան կամ նրան: “Ասում ենք, սա սխալ հայ ա, սա ճիշտ հայ չի, էդ դեպքում հայ ազգը սեղմում ենք, փոքրացնում ենք Հայաստանը: Բայց եթե բազմապատկում ենք, ասում ենք նոր հայ ա, միանգամից չենք մերժում, ունենում ենք նոր Հայաստան: Ունե՞նք չէ կես հայ, ուրիշ մշակույթ ընդունած հայ, մուսուլման հայ, պիտի միավորել բոլոր հայերին: Ես այդպես եմ պատկերացնում բազմազանությունը”,-ասաց տիկին Պետրոսյանը:

Նա պատրաստ է այս թեմայով բանավիճել ցանկացողների հետ, բացառությամբ  նրանց, ովքեր գաղափար չունեն, այլ “գործ են անում ու կեղտոտ գործ են անում”:

Մանրամասները` տեսանյությում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ