20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Խռռոցը խթանում է քաղցկեղը

Վիսկոնսին-Մեդիսոն ամերիկյան  համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդկանց մոտ, ովքեր քնած ժամանակ շնչառության  հետ կապված խնդիրներ ունեն, ինչը հիմնականում արտահայտվում է խռռոցի ձեւով, քաղցկեղից մահանալու հավանականությունը 5 անգամ մեծանում է, հաղորդում է “The Telegraph”-ը:

Նախկինում այն կապում էին ճարպոտելու, հիպերտոնիայի, շաքարախտի, սրտային կաթվածի հետ: Իսկ ահա նոր հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են շնչառության եւ քաղցկեղից մահանալու հավանականության  միջեւ կապը: Պարզվում է, որ թթվածնային անբավարարությունը  նպաստում է ուռուցքի աճին մաշկի մկանների վրա: Թթվածնի անբավարարությունը խթանում է այն արյունատար անոթների գեներացիան, որոնք “սնուցում են” ուռուցքը:

Գիտնականները հետազոտել են քնի խանգարումներ ունեցող 1522 մարդու տվյալներ, որոնք հավաքվել են 22 տարվա ընթացքում: Հիվանդները քնի պարամետրերի եւ շնչառության ստուգումներ են անցել յուրաքանչյուր 4 տարին մեկ: Արդյունքները ցույց են տվել, որ վատ քնելը մեծացնում է քաղցկեղից մահանալու հավանականությունը: Նրանց մոտ, ովքեր թեթեւ խանգարումներ ունեն, քաղցկեղից մահանալու հավանականությունը 2 անգամ ավելին է, քան նորմալ մադկանց մոտ, իսկ նրանց մոտ, ովքեր ծանր տեսակի խանգարումներ ունեն, հավանականությունը 5 անգամ ավել է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ