12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ամբողջությամբ փլուզվել է տան առաստաղը

Մայիսի 22-ին, ժամը 02.38-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երեւանի Ներքին Չարբախի 2-րդ փողոցի թիվ 28 տան առաստաղը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել է թիվ 28 տան առաստաղը (25 քմ): Զոհեր եւ տուժածներ չկան:Տան բնակիչներն ապահովվել են ժամանակավոր կացարանով: Դեպքի վայրում են գտնվել Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման բաժնի պետ Հ. Ղազարյանը եւ Շենգավիթ վարչական շրջանի թիվ 9 տեղամասի լիազոր ներկայացուցիչ Ա. Պողոսյանը: Դեպքի ուսումնասիրման նպատակով կստեղծվի հանձնաժողով:

Henaran.am-ին հաղորդում են ԱԻՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ