26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Զոլյանն անցավ անձնական վիրավորանքի. էլ սերժանտ, էլ ստախոս ու ջարդարար …

Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե համալսարանի շուրջ ստեղծված խնդիրը ոչ թե անձնական խնդիր է, այլ շատ կարեւոր հարց, որով պետք է տրվի այն պատասխանը, թե համալսարանը գնալու է զարգացման ճանապարհով, թե ընտրելու է կոշտ “սերժանտական” մեթոդներ:

Զոլյանը հայտարարեց, թե հարցն իր լուծումը պետք է գտնի իրավական դաշտում, ինչից “ոմանք սարսափում են”: Սուրեն Զոլյանը տեղեկացրեց, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի երեք հրամանների հետ կապված դիմել է դատարան:

Նա եւս մեկ անգամ հայտարարեց, թե իր առաջին խիստ նկատողությունը` երեք օր բացակայելու համար, անհիմն է եղել: “Մենք վիճարկել ենք այս որոշումը, առաջին ատյանի դատարանը չի մերժել հայցը եւ որոշում է կայացրել, որ դա իր գործը չէ եւ պետք է դիմել ընդհանուր իրավասության դատարան”,-ասաց Զոլյանը:

ԵՊԼՀ նախկին ռեկտորը, հիշելով “գող սիրտը դող” ժողովրդական խոսքը հայտարարեց, թե ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարում է, որ հարցը պետք է լուծվի իրավական կարգով, բայց դրա հետ մեկտեղ, ըստ նրա, Արմեն Աշոտյանը Վերաքննիչ բողոքը մերժելու մասին հայց է ներկայացրել` նշելով, Սուրեն Զոլյանն այլեւս ռեկտոր չէ: ”

“Երբ ես դիմել եմ դատարան , ես այն ժամանակ ռեկտոր էի: Սա խոսում է այն մասին , որ ուղղակի սարսափում է մտնել դատարան”,-հայտարարեց Զոլյանը եւ հայտարարեց.”Մի կողմ թողնենք պարոն Աշոտյանի կարծիքը իրավական ապիկարի մասին: Ես կարող եմ արձանագրել, որ պարոն Աշոտյանը ստախոս է,եթե մարդը սուտ է խոսում, եթե ասել է պատրաստ ենք հանդիպել դատարանում, վախենում է, ուրեմն վախկոտ է: Այդ մարդու մտավոր ունակությունների մասին հետեւությունը թողնում եմ ձեր դատողությանը”:

ԵՊԼՀ նախկին ռեկտորը մանրամասնեց նաեւ երկրորդ խիստ նկատողության հանգամանքներն ու հայտարարեց, թե այն ժամանակ, երբ ինքը մեկնել է Ստրասբուրգ, ԿԳ նախարարը անմիջապես բուհում ստուգում է անցկացրել:”Մեզ գոնե երեք օր առաջ պետք է ասեին, այլ ոչ թե բանդիտների նման մտնեին համալսարան, իսկ ստուգելու մեթոդները իրոք բանդիտական են եղել”,-հայտարարեց պաշտոնանկ արված ռեկտորը:

Նա նշեց, որ երկրորդ հայցով էլ դատարանը հիմք է ընդունել այն փաստը, որ հայցադիմումը, թեեւ կնքված ու ստորագրված է եղել, բայց այն պահի դրությամբ, որ ստացվել է հայցադիմումը, Զոլյանն այլեւս ռեկտոր չի եղել: Երկրորդ հայցը դատարանը հետ է վերադարձրել: “Երեկ ես նամակ եմ գրել իմ նախկին գործընկերներին` ասելով, որ սա ոչ թե իմ, այլ համալսարանի պատվի հարցն է եւ դեռ ժամանակ կա, եթե համալսարանը ցանկանում է պաշտպանել իր բարի համբավը, թող հայցադիմումը բողոքարկի”,-տեղեկացրեց Զոլյանը:

Նախկին ռեկտորը դատարանում վիճարկել  է նաեւ դիմումը` իրեն աշխատանքից ազատելու մասին: Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում  հունիսի 14-ին նշանակված է առաջին դատական նիստը:  “Ընդհանուր իրավասության դատարանում համալիր կերպով ենք վիճարկում եւ պարոն Աշոտյանը չի խուսափի պարզաբանումներ տալուց”,-ասաց նա:

Իսկ հարցին, թե ինչ խնդիր ունի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր դեմ, Սուրեն Զոլյանն այսպես պատասխանեց.”Դա համարում եմ անձնական վերաբերմունք: Ինչպես սումգայիթյան ջարդարարները որեւէ անձնական վերաբերմունք չունեին հայերի նկատմամբ, սա տեսակների խնդիր է:

Մենք ունենք տարբեր պատկերացումներ բարձրագույն կրթության զարգացման մասին, ես գտնում եմ, որ բուհում պիտի լինի ազատություն եւ մտածելու ազատություն: Եթե նա հաշվում է, որ ես հինսունհինգ օր բացակայել եմ հանրապետութունից ուրեմն նրա մտածողությունը սերժանտի մտածողություն է եւ ռեկտորը նրա համար ընդամենը պահակ է”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ