Ռուբեն Հայրապետյանը վախեցած է. Առավոտ
ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանից “Առավոտ”-ը հետաքրքրվեց, թե նույնասեռականների DIY ակումբը պայթեցնելու դեպքի մասին ի՞նչ կարծիք ունի եւ ինքը պայթեցնողների՞ կողմնակիցն է, թե՞ ակումբի պաշտպանների: Նա պատասխանեց. “Նախ, ցանկացած ժամանակ տեռորը դատապարտված է իմ կողմից եւ վատ բան է: Իհարկե, դեմ եմ պայթեցնելուն, բայց միասեռականներին պատժելուն ես երկու ձեռով եմ կողմ եւ պատրաստ եմ նույնիսկ անել դա”:
Պարոն Հայրապետյանը չի ընդունում ակումբը պայթեցնելու միջոցով միասեռականներին եւ լեսբուհիներին պատժելու տարբերակը: Նրա խոսքերով՝ «Դա պատժելու ձեւ չի: Ավելի ուրիշ ձեւ պետք է մտածել՝ նրանց այս հասարակությունից ուղղակի վերացնել: Դրանց դեմ ամեն ձեւ էլ կարելի է պայքարել՝ բացի տրաքացնելուց ու պայթեցնելուց»:
Երեւանում բազմազանության երթ, որը շատերը “գեյ շքերթ” են համարել, անցկացնելու մասին տեղեկությանը Ռուբեն Հայրապետյանի սիրտը չդիմացավ: Նա բռնեց սիրտն ու ասաց. “Խնդրում եմ ես ձեզ, նենց բաներ եք ասում, որ ես վատանում եմ: Ես այս երկիրն ու ժողովրդին շա՜տ եմ սիրում, վախեցա”: