07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջո Նապոլիտանոյին՝ Իտալիայում իրար հաջորդած երկու ողբերգական իրադարձությունների՝ Բրինդիզիի Ֆալկոնեի անվան քոլեջի մոտ կատարված ահաբեկչության, ինչպես նաև երկրի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:

“Անկեղծ վշտակցություն եմ հայտնում բարեկամ Իտալիային անմեղ մարդկային զոհերի, բազմաթիվ վիրավորների և պատճառված ավերածությունների կապակցությամբ։

Վստահ եմ, որ Իտալիան արժանապատվորեն կհաղթահարի այս դաժան փորձությունը։ Իտալիայի ժողովրդի համար այս ծանր պահին ձեզ հետ են մեր սրտերը, մտքերն ու հոգիները”,-ասված է նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ