24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Շվանիձորում մնացել են անտուն

Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղում 7 րոպե տեւած կարկուտը վնասել է գյուղի համարյա բոլոր պտղատու ծառերը, մոտ 15 հա բանջարաբոստանային ցանքս: Կարկուտից հետո հորդառատ անձրեն ու սելավը քշել են երկու տուն:

Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց գյուղապետ Հովհաննես Օհանյանը: Նրա պատմելով փլվել է նաեւ գյուղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:

Փլված տներից մեկում 5 հոգանոց ընտանիք է ապրում, իսկ մյուսում Խաղաղության կորպուսի կամավորներից մեկը, ով անգլերեն է դասավանդում գյուղի դպրոցում:  Տուժածների ողջ ունեցվածքը  բառի բուն իմաստով հայտնվել է ջրի մեջ: Ընդհատվել էր գյուղի էլեկտրամատակակրումը, որն այժմ վերականգնվել է:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, կարկտահարությունից տուժել են նաեւ Սյունիքի մարզի այլ համայնքներ: Սյունիքի մարզպետարանում ստեղծված հանձնաժողովը ճշտում է վնասի չափերը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ