Հրդեհ բարեգործական “Պազ”-իկում
Henaran.am-ի տեղեկություններով, երեկ Երեւան-Չարենցավան երթուղու “Պազ” մակնիշի ավտոբուսներից մեկում` էլեկտրալարերի կարճ միացումից հրդեհ է բռնկվել: 8 ուղեւորներից, բարեբախտաբար, ոչ մեկը չի տուժել:
Անվճար երթուղին Գագիկ Ծառուկյանի բարեգործական ծրագրերից է: Չնայած այն պետք է ուսանողական լիներ, բայց բնակիչներն էլ են օգտվում: