12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Աղմկահարույց տեսանյութի ‘հերոսուհիները’ 102 դպրոցի սաներն են եղել

Օրեր առաջ համացանցում տարածվել էր  մի տեսանյութ, որտեղ երեւում էր, թե ինչպես են դպրոցական աղջիկները միմյանց ծեծում ու հայհոյում: Դրանից հետո մի քանի օրվա մեջ համացանցում տարածվեցին եւս երեք այդպիսի տեսանյութեր` դպրոցական աղջիկների ծեծկռտուքի տեսարաններով:

Ամենաառաջին տեսանյութը, որը մեծ աղմուկ էր առաջացրել, նկարահանվել է 2011թ ապրիլին: Դեռահաս աղջիկներից մեկը գետին գցելով հարվածում է մյուսին, հետո հայհոյում, իսկ տղաները կանգնած կողքից հրճվում են եւ նպաստում, որ ծեծկռտուքն ավելի թեժանա:

Դեպքը տեղի է ունեցել  Երեւանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 102 դպրոցում, որի սաներն էլ հենց տեսանյութում են։Հայտնի է դարձել, որ աշակերտները հարցաքննվում են ոստիկանությունում, ուր  հրավիրվել է նաև նրանց դասղեկն, ինչպես նաև երեխաների ծնողները:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ