“Տղաս, դու ոչ թե գեյ ես, այլ` ‘բազմազան'”… չեն հանդուրժելու
Մայիսի 21-ին ‘’Մշակութային բազմազանության’’ միջազգային օրվա կապակցությամբ մի շարք ՀԿ-ներ Երեւանում կազմակերպել էին ‘’Բազմազանության’’ շքերթ: Այդ շքերթի մասնակիցների թվում էին մարդիկ, ովքեր իրենց համարում են նույնասեռական: Շքերթին դեմ դուրս եկածներին բազմազաններն անվանեցին ֆաշիստներ:
‘’Ինձ ոչ ոք չի հրավիրել դառնալ ‘’Բազմազանության’’ շքերթին դեմ հանդես եկող խմբի մասնակից: Ուզում եմ ասել, որ դա քաղաքացիական ինքնաբուխ ակցիա էր, այլ ոչ` նախապատրաստված ակցիա’’,- այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրող, հրապարակախոս Վահե Անթանեսյանը: Նրա խոսքով, ցավոք, այսօր Հայաստանում դատապարտվում է ազգասիրությունը, դա որակվելով որպես ֆաշիզմ, ու պարտադրում են ողջույնի դրոշակներ ծածանել օտարածին ‘’լկտի երեւույթների’’ համար:
‘’Բարոյականություն չունեցող մարդը չի կարող հայրենիք ունենալ, եւ առհասարակ, համասեռամոլը չի կարող սահման պաշտպանել’’,- ասաց Վահե Անթանեսյանը` համոզմունք հայտնելով, որ Երեւանում տարածված նույնասեռականությունը ոչ թե հիվանդություն է, այլ` գիտակցված մոտեցում:
Բանախոսը նշեց, որ հասարակությունը միշտ պետք է մատնացույց անի արատավոր երեւույթները եւ երբեք լսարան չտրամադրի թափթփուկներին:
Անդրադառնալով լրագրողների այն կարծիքին, թե միգուցե համասեռամոլների իրավունքներին դեմ արտահայտվողները ինչ-որ մեկի պատվերն են կատարում, ՛՛Սերունդ՛՛ հայապահպան միավորում հկ նախագահ Էդուարդ Սարիբեկյանը ծիծաղեց` պատասխանելով.’’Ես միայն իմ երեխաների եւ իմ մոր պատվերն եմ կատարում’’:
Պատասխանելով Henaran.am-ի այն հարցին, արդյոք շատ խոսելով դրա մասին չեն նպաստում այդ երեւույթի տարածմանը, Էդուարդ Սարիբեկյանը նշեց.’’ Մենք հանդուրժեցինք աղանդավորներին, տեսանք ինչ եղավ, հանդուժենք նույնասեռականների քարոզին, մի օր մեր երկրում կարթնանանք որպես սեռական փոքրամասնություն’’: Նրա համոզմամբ` օտարածին արատավոր երեւույթների ջրաղացին մեկ կաթիլ ջուր լցնելը կարող է շատ վտանգավոր հետեւանքներ ունենալ մեր ազգի համար:
Ինչ վերաբերում է այն հարցին.’’Ինչու են համասեռամոլները միշտ թաքնվում Սահմանադրության ետեւում, բանախոսը պատասխանեց.’’Դե դա նրանց մոտ սովորություն է ինչ-որ բանի ետեւում լինելը’: Վերջում Էդուարդ Սարիբեկյանը պատմեց անեկդոտ համասեռամոլի մասին.’’Մի տղա հորն ասում է ` հայրիկ գիտես, ես գեյ եմ, հայրն ասում է, դու ոչ թե գեյ ես, այլ ‘’ բազմազան’’: