12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Կարեն Կարապետյանը հովանավորել է թիվ 32 ընտրատարածքի Վերջին զանգի միջոցառումները

Ընդամենը երեք օրից հանրապետության դպրոցներում կհնչի Վերջին զանգը՝ հանգրվանային իրադարձություն տասնյակ հազարավոր շրջանավարտների համար: Հանդիսություններն առավել գեղեցիկ ու տպավորիչ անցկացնելու համար թիվ 32 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Կարեն Կարապետյանը, ինչպես անցած ավելի քան 10 տարիներին, այս տարի եւս  հովանավորել է ընտրատարածքի՝ Տաշիրի եւ Ստեփանավանի տարածաշրջանների ու Ալավերդու որոշ հատվածի 55 դպրոցների Վերջին զանգի միջոցառումները: Կարեն Կարապետյանը սիրով շնորհավորում է հանրապետության շուրջ 40 հազար շրջանավարտներին, հաջողություններ մաղթում թե որպես մեր երկրի լիարժեք քաղաքացիներ, թե որպես տարբեր ոլորտների մասնագետներ կայացման ու ինքնահաստատման դժվարին ճանապարհին՝ վստահությամբ, որ նրանք իրենց ինքնուրույն կյանքի ուղին կանցնեն՝ հիմքում ունենալով Հայրենիքի, Պետության ու Ժողովրդի շահը:

Henaran.am-ին հաղորդում են Կարեն Կարապետյանի մամլո գրասենյակից

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ