Քոչարյանը 3 օր սպասում է Պուտինին. Ժողովուրդ
Ըստ “Ժողովուրդ”-ի մոսկովյան աղբյուրների, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դեռեւս չի հաջողվել հանդիպել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
“Թեեւ Քոչարյանն արդեն 3 օր է, ինչ Մոսկվայում է, այնուամենայնիվ, Հայաստանի համար կարեւորագույն հարցի լուծման մասին որեւէ որոշում դեռ չի կայացվել:
Համաձայն մեր տեղեկությունների՝ նրան ասել են, որ սպասի: Չի բացառվում, որ այսօր կայանա այդ հանդիպումը, ու վերջապես հստակություն մտնի հարցի մեջ՝ ԲՀԿ-ն համաձայնում է մաս կազմել իշխող կոալիցիային, թե ոչ:
Հավելենք, որ այս օրերին “Բարգավաճ Հայաստան” կուսակցության գրեթե բոլոր անդամներն ընդհատակ են անցել: Նրանց հրահանգված է լռել մինչեւ այս շաբաթվա վերջ”,- գրում է թերթը: