28 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Շատ ջրեր են հոսելու … Տիգրան Սարգսյանը հանգստացրել է թիմին

Henaran.am-ի տեղեկություններով, մամուլում տարածված լուրերը, թե վարչապետ է նշանակվելու ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, բուռն քննարկումների առիթ է դարձել կառավարությունում: Մասնավորապես տարածված խոսակցությունները, թե ԲՀԿ-ն վարչապետի փոփոխություն է պահանջում, դա որպես պայման ներկայացնելով կոալիցիա կազմելու հարցում, մտահոգել են գործադիրի աշխատակազմին:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ իր թիմակիցներին, աշխատակազմին հանգստացրել է, ասելով, որ շարունակեն աշխատել բնականոն: Նա հերքել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու լուրերը` ասելով, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորին գործադիր չեն տեղափոխի:

Այն հարցին, թե նախագահական ընտրություններից հետո հնարավո՞ր է , այնուամենայնիվ, գործադիրի ղեկավարի փոփոխություն, Տիգրան Սարգսյանը պատասխանել է. “Մինչեւ այդ շատ ջրեր են հոսելու, կապրենք, կտեսնենք”:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ