20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

‘Գարնանային սրացում’

Գարունը շնչառական եւ սիրտանոթային հիվանդությունների սրացման ժամանակահատված  է. մարդու օրգանիզմը, բնակլիմայական փոփոխություններով պայմանավորված, ենթարկվում է ադապտացիոն, բիոլոգիական փոփոխությունների, եւ դա բնականոն գործընթաց է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘Քանկոր’ սրտանոթային բժշկական կենտրոնի ղեկավար, վիրաբույժ Շահեն Խաչատրյանը: Նրա խոսքով` սրտային վիրահատությունները ավելացել են, սակայն դա  խոսում է նաեւ այն  մասին, որ մարդիկ սկսել են վստահել բժիշկներին:

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան, Անձավիրաբուժական բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը շեշտեց, որ բացի սիրտ-անոթային հիվանդություններից, տարվա այս շրջանում  լայն տարածում ունեն նաեւ ասթմաները եւ ալերգիաների տարբեր տարատեսակները։

‘Բնության բոլոր եղանակներն էլ մարդու օրգանիզմի, առողջության վրա ներազդող թե դրական, թե բացասական բազմաթիվ գործոններ ունեն’,- ասաց գլխավոր թոքաբանը: Նրա բնորոշմամբ ‘գարնանային սրացում’  ասվածը կարելի է հնացած արտահայտություն համարել, քանի որ բուժման ժամանակակից մեթոդները նոր հնարավորություններ են ստեղծում։
‘Գարունը առողջությունը պահպանելու եւ ամրապնդելու համար կարեւոր շրջան է։ Այն բազմաթիվ հորմոնալ փոփոխություններ է բերում, ինչն էլ հիվանդությունների ներթափանցման առիթ է դառնում’,- պատմեց Ոսկանյանը:   Բանախոսների հավաստմամբ` թե շնչառական, թե  սրտանոթային հիվանդություններից խուսափելու լավագույն բաղադրատոմսը առողջությանը հավուր պատշաճի ուշադրություն դարձնելն է,  ճիշտ ժամանակին մասնագետին դիմելը, ինքնաբուժումից խուսափելը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ