26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ուսանողներից փող են հավաքում Երեւանից ժամանած դասախոսների ծախսերը հոգալու համար

Մինչ կրթության նախարարությունն աշխատում է   դպրոցներում դրամահավաքությունը բացառելու ուղղությամբ, դրամահավաքային զավեշտը թափ է հավաքում  բարձարագույն ուսումնական հաստատություններում: Չգիտես ինչու, ուսանողներից  տարբեր բուհերում որոշակի գումարներ են պահանջում դիպլոմայինի ու պետական  քննությունների համար:

Վանաձորի մանկավարժական պետական ինստիտուտում ուսանողներից հավաքել են 3000-ական դրամ` Երեւանից ժամանած դասախոսներին հյուրասիրելու եւ հյուրանոցային ծախսերը հոգալու համար: “ Դե սա դիպլոմայինի պաշտպանությունն է, պետական քննություններ դեռ կան, որպեսզի դասախոսներին չլարենք` տալիս ենք: Պետականի համար էլ պիտի հավաքենք”,-Henaran.am-ի թղթակցին պատմել են ուսանողները:

Պետական հավատարմագրում ստացած Երեւանի “Մխիթար Գոշ” հայ-ռուսական միջազգային համալսարանում էլ ուսանողներից պետական քննությունների համար պահանջել են 90 հազար դրամ: Կային մարդիկ, ովքեր հրաժարվեցին վճարել, քանի որ ոչ ոք չկարողացավ հիմնավորել, թե ի՞նչ նպատակով են հավաքում այդ գումարները: Չվճարած ուսանողները մտավախություն ունեն, որ իրենք չեն ստանա դիպլոմները, մինչեւ այդ գումարը չտան: “Հնարավորություն չունենք,  հազիվ ուսման վարձն ենք տվել եւ նենց էլ չի, որ չենք սովորել, դասի չենք եկել”,-ասաց ուսանողներից մեկը:

Henaran.am-ը ակնկալում է տվյալ բուհերի պարզաբանումները, որոնք, անշուշտ նույնպես կհրապարակվեն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ