26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հասունացող սկանդալ զենք-զինամթերքի գործով. Henaran.am-ի հարցումը զինդատախազին

Այս տարվա մարտին Նոր Նորքի 2-րդ զանգվածում` Արշավիր Կարապետյանին պատկանող, Մոլդովական փողոցի 12 հասցեում գտնվող կաթսայատանը կից շինությունում հայտնաբերված աննախադեպ ծավալի զենք-զինամթերքը տարբեր խոսակցությունների առիթ տվեց: Նույնիսկ շրջանառվեց տարբերակ, որ պետական հեղաշրջման  փորձ է:

Henaran.am-ին հայտնի դարձավ որ հայտնաբերված զենք-զինամթերքի ցանկում նաեւ հատուկ կիրառության զենքեր կային, որոնք մեղմ ասած “քրեական ռազբորկաների համար չեն նախատեսված” :

Այդ օրերին կալանավորվեց նաեւ ստիկանության զորքերի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Վանիկ Մանուկյանը` զենք-զինամթերք հափշտակելու մեղադրանքով: Աշխատանքից ազատվեց նաեւ  ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Գուրգեն Գաբրիելյանի (Գելը):

Հետաքրքիր զուգադիպությամբ այդ օրերին նաեւ ձերբակալվեց Հայաստանի պաշտպանության նախարարության զինանոցի պահեստապետ Մհեր Ի-ն: Նրան մեղադրանք առաջադրվեց Քրօրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով` խուլիգանություն`որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ:

Մեր տեղեկություններով, Մհեր Ի-ին պահում են, որպես երկրորդական պատասխանող: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Մհերը` Արտաշատի գազալցակայաններից մեկում վիճաբանել է մի քանի հոգու հետ եւ դեպքից 5 օր հետո հանկարծ Արտաշատի ոստիկանությունը հիշել է, որ կարելի է մասնակիցներից մեկին պարտադրել ցուցմունք տա Մհերի դեմ:

Վիճաբանությունը կատարվել է Արտաշատի ոստիկանության պետի տեղակալի` Դալլաքյանին պատկանող  գազալցակայանում: Հետո գործով քննիչ Վահրամ Ավանեսյանը դատարան ներկայացնում է միջնորդություն Մհերին կալանավորելու համար, որտեղ եւ խախտվում է Հայաստանի քրեադատավարական օրենսգիրքը:

Նախ դատավորը հայտարարում է, որ Մհեր Ի-ին առանց պաշտպանի էլ կարող է իրեն պաշտպանել, հետո քննիչը կեղծ տեղեկանք է ներկայացնում, որ պաշտպանը հրաժարվել է մասնակցել դատական նիստին, ընդ որում, ինչպես հետո է պարզվում, Մհերի պաշտպանը հանրապետությունում չէր նույնիսկ: Դատարանին չի ներկայացվում նույնիսկ Մհերի զորամասի միջնորդությունը, որով դատարանին խնդրվում էր խափանման միջոց կալանքը փոխարինել այլ սանկցիայով, քանի որ Հայաստանի զինանոցի ողջ բանալիները Մհերի մոտ էին:

Մեր աղբյուրների պատմելով, Մհերի գործը պատվիրված է, եւ ամեն ինչ արվում է նրան դատելու համար: Փորձեցինք գործի մանրասմաները ճշտել փաստաբան Կիմա Սարյանից: Վերջինս սակայն լսելով հարցը ` միանագամից անջատեց հեռախոսը խուսափելով մեզ հետ զրուցելուց:

Henaran.am-ը պաշտոնապես դիմում է  Հայաստանի զինդատախազին եւ հատուկ քննչական վարչությանը. արդյո՞ք կապ ունի Մհեր Ի-ի գործը  հայտնաբերված զենք-զինամթերքի  հետ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ