26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նույնականացման քարտերից մինչեւ մարմնի չիպ ու մինչեւ Սատանա

Հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը եւ Գեւորգ Յազըճյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեմ արտահայտվեցին նույնականացման քարտերի եւ կենսաչափական անձնագրերի դեմ, քանի որ, նրանց կարծիքով, դրանք միտված են մարդկանց դեմ՝  նրանց ամբողջովին կառավարելի դարձնելու համար:

Խաչիկ Ստամբոլցյանի խոսքով՝ դեռ լավ է, որ օրենքով ամրագրվել է կամավոր սկզբունքը: Նա կոչ արեց բոլոր քաղաքացիներին հրաժարվել այդ քարտերից ու անձնագրերից,քանի որ դրանք իրենց մեջ վտանգներ են պարունակում, որոնցից ամենագլխավորը՝ մարդու կենսագործունեության նկատմամբ տոտալ վերահսկողությունն է ու հոգեւոր վտանգը:

՛՛Բայց հիմա էլ փորձում են արտաքին ուժերը շահագրգռել մեզ, որ եթե բոլորդ ունենաք այդ նույնականացման քարտերը, ապա կունենաք այսինչ լիազորությունները՝ մանավանդ ԵՄ երկրներ այցելելու համար: Եթե չունենանք այդ քարտերը, ինչ է, չեն ընդունելու մեզ իրենց երկրներ: Թող չընդունեն, տեսնեմ քանի տարի կգոյատեւեն առանց մարդկային շարժի՛՛,- կարծիք հայտնեց Խաչիկ Ստամբոլցյանը՝ հավելելով, որ ԵՄ խոշոր պետություններից Անգլիան, Գերմանիան եւ Իռլանդիան կտրականապես դեմ են այդ քարտերին՝ համարելով, որ դա մարդու իրավունքների ոտնահարում է, Ճապոնիանում պետականորեն արգելվեց անգամ դրա մասին խոսելը:

Բանախոսը կասկածներ հայտնեց, որ այդ քարտերը ՛՛չիպեր՛՛ են պարունակում, որոնք հետագայում կտեղադրվեն նաեւ մարդու մարմնի մեջ: Եվ քանի որ հայտնի չէ այդ չիպերի կառուցվածքը, ուրեմն կասկածներ կան, որ այդ չիպերը կտան մարդու կենսագործունեության մասին ամբողջական տեղեկատվություն՝20սմ հեռավորությամբ որոշելով մարդու շարժը:

Բանախոսը նշեց, որ եթե ՀՀ քաղաքացին չվերցնի այդ նույնականացման քարտը, ապա իր անձնագիրը մնում է ուժի մեջ, եւ նրան որեւէ վտանգ չի սպառնում:

՛՛Անգամ հոգեւոր խնդիր է, Աստվածաշնչում է ասված, որ երբ գա հակաքրիստոսը՝ նեռը, պիտի բոլոր մարդիկ համարակալվեն, դրոշմ ունենան: Աստված մեզ զգուշացրել է դրա մասին, գրված է՝ ովքեր որ վերցնեն այդ դրոշմը, կվերցնեն Աստծո բարկությունը՛՛,- շեշտեց Ստամբոլցյանը:

Նա նշեց, որ հեռանկարում մասոնական աշխարհը եւ  ՛՛300-ի կոմիտեն՛՛ նպատակ են դրել երկրագնդի վրա թողել միմիայն մեկ միալիարդ բնակչություն, որպեսզի հեշտությամբ կառավարեն այդ մեկ միլիարդին: Եվ այդ ամենախոշոր կառույցներից մեկը, ըստ Ստամբոլցյանի,  Սորոսի կազմակերպությունն է, որը հայաստանում ունի լրտեսական խոշոր կազմակերպություն եւ նրա լոգոտիպը նույնպես սատանայական է, եւ այդ լոգոտիպը քիչ փոփոխությամբ վերցրել է ՀԱԿ-ը՝:

՛՛Տոտալիտար վերահսկողության հիմքն է դրվում : Ինպես Սարկոզին էր ասում՝ պետությունը պետություն է հենց իր սահմաններով եւ ես թույլ չեմ տա, որ գլոբալիզացիան քանդի իմ պետությունը՛՛,- շեշտեց Խ.Ստամբոլցյանը:

Հասարակական-քաղաքական գործիչ Գեւորգ Յազըճյանի համոզմամբ՝ պետք է ընդանրապես հրաժարվել այդ չիպավոր քարտերից՝ անգամ եթե անվճար բաժանեն այդ քարտերը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ