26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ո՞ւմ կհասնի ԲՀԿ-ի պորտֆելները. ՕԵԿ-ում խորհրդակցություն է

Henaran.am-ի տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` կոալիցիա չկազմելու հայտարարությունից հետո, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը շտապ` հույժ կարեւոր խորհրդակցություն է հրավիրել կուսակտիվի հետ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, պիտի քննարկվի թե ՀՀԿ-ի հետ կոալիցայի դեպքում` ինչ են ուզելու խորհրդարանում մեծամասնություն կազմող hանրապետականներից:

Հիշեցնենք, որ  ԲՀԿ-ն ուներ նախարարական  4 պորտֆել` սպորտի եւ երիտասարդության հարցերի, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ քաղաքաշինության: Նաեւ Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզպետների պաշտոններն էին ԲՀԿ-ինը : Այսպիսով, ԲՀԿ-ի այս, ինչպես նաեւ փոխնախարարների պորտֆելները ազատվում են: Թե ում բաժին կհասնեն դրանք` հավանբար պարզ կլինի այսօր ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստից հետո:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ