05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Թանկացումներ Վերջին զանգից առաջ

Վաղը հանրապետության դպրոցներում կհնչի Վերջին զանգը, բնականաբար, ինչպես ամեն տարի, այս տարի էլ վերջին զանգից առաջ թանկացել են սրճարանների, ռեստորանների, ֆոտոծառայությունների եւ ծաղիկների գները։

Այս մասին լրագրողներին ասաց  Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը` նշելով որ գնաճը կազմել է  5-7%: Նա բացառեց, որ թանկացումները հետնընտրական գործաընթացի արդյունք են:

Երեւանի պետական համալսարանի դոցենտ Արթուր Աթանեսյանի խոսքով, վերջին զանգը ձեւական է եւ տարեցտարի այն ավելի ճոխ է դառնում: Այսինքն, հագուստը, եւ այլ ծախսերը դպրոցականի համար ավելի կարեւոր են, քան լիարժեք ուսում ստանալը: Սա էլ, ըստ սոցիոլոգի, կրթության մակարդակի անկման պատճառ է դառնում: ”Դպրոցի բարոյական արժեքային համակարգը թերի է, դրանից էլ բխում են շատ խնդիրներ: Խորհրդային տարիներին կար 16 բուհ եւ 56 հազար ուսանող, իսկ հիմա 85 բուհ եւ 106 հազար ուսանող”,-ասաց նա:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ