06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՀՀԿ-ն կտարածի հայտարարություն. կուսակցությունը շնորհակալ է բոլորից/վիդեո/

ՀՀԿ-ն շնորհակալ է հայ ժողովրդին եւ բոլոր քաղաքական ուժերին քաղաքակիրթ ընտրարշավի համար: ՀՀԿ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը ցանկացած քաղաքական ուժի ներկայացրած ողջամիտ առաջարկության շուրջ, լինի ընդդիմադիր, թե իշխանական: ՀՀԿ-ն պատրաստ է ստանձնել ողջ պատասխանատվությունը, միաժամանակ, շարունակելու է “Օրինաց երկիր” կուսակցության հետ համագործակցությունը: Մոտավորապես այս բովանդակությամբ ՀՀԿ-ն կտարածի հայտարարություն` մի փոքր ուշ: Լրագրողներին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը չպատասխանեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարության վերաբերող հարցերին: Ըստ Շարմազանովի,  դա նրանց ներքին խնդիրն է եւ պետք է հարցն ուղղել ԲՀԿ-ի ներկայացուցիչներին:

Կադրային հարցեր ՀՀԿ Գործադրի նիստում չեն քննարկվել, բայց որպես պատգամվոր եւ խոսնակ` Շարամազանովը համոզված է, ՀՀ վարչապետի եւ Ազգային Ժողովի նախագահի պաշտոններն զբաղեցնելու են ՀՀԿ-ականներ, քանի որ մայիսի 6-ին ձայների մեծամասնությունն է ՀՀԿ-ն ստացել:

Իսկ թե երբ կլինի գործադրի հաջորդ նիստը` Շարմազանովը չասաց: Միայն ակնհայտ է, որ մինչեւ մայիսի 31-ը մեկ նիստ էլ է նախատեսված:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ