22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սյունիքի մարզպետը աշխատեղեր կբացի. Երկիր

Ըստ “Երկիր” օրաթերթի, Որոտան գետի հունում 2 փոքր ՀԷԿ-եր կառուցելու համար կփոխվի անտառային եւ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիան:

Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղական համայնքի անտառային հողերից 0,0516 հա եւ գյուղատնտեսական նշանակության հողերից 0,0484 հա կփոխադրվեն էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա, իսկ Անգեղակոթ համայնքից այդ նպատակով կփոփոխվի 0,1 հա անտառային հողի կատեգորիա:

Ուսումնասիրելով կառավարության երեկվա ընդունած որոշումը՝ թերթը պարզել է, որ վերոհիշյալ ՀԷԿ-երը կառուցվելու են միմյանցից 42 մ հեռավորության վրա: Ավելին` “ՀէԿ-ի նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք” կետում նշված է, որ այն իրականացնելու է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, որը յուրաքանչյուր ՀէԿ-ի համար կներդնի 325 միլիոն դրամ, իսկ արդյունքում կստեղծվի, ընդհանուր առմամբ, 8 աշխատատեղ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ