20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Նախագահը ֆուտբոլ է դիտել եւ պարգեւատրել

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի մարզասրահում դիտել է ՀՀԿ 10-րդ ավանդական մարզական խաղերի ծրագրով անցկացված մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլի խաղերը:

Խաղի ավարտին Հանրապետության ղեկավարը շնորհավորել եւ ՀՀԿ պատվոգրեր ու մեդալներ է հանձնել առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերին: Առաջնության հաղթող թիմը պարգեւատրվել է նաեւ գլխավոր մրցանակով՝ առաջնության հաղթողի գավաթով:

Հատուկ մրցանակներ են շնորհվել առաջնության ռմբարկուին, լավագույն դարպասապահին, ակտիվ մասնակցության համար ամենատարեց խաղացողին եւ լավագույն մրցավարին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ