Րաֆֆին ընդդեմ Օսկանյանի. “Չորրորդ ինքնիշխանություն”
Իշխանական կուլիսներում պտտվող խոսակցությունների համաձայն` վերջերս “Ժառանգություն” կուսակցությունը փորձել է ԱՄՆ-ում իր մտերիմների շրջապատում “խաղեր խաղալ” ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի “Սիվիլիթասի” ու այնտեղից եկող հոսքերի գլխին, ինչն, ըստ էության, ասում են, որ չի ստացվել:
Այս մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն”-ը:
Ըստ նույն լուրերի`”Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է իր ամերիկյան շրջապատի մոտ “լսեցնել”, որ Օսկանյանի “Սիվիլիթասի” վրա իրականում դրսից շատ մեծ փողեր են ներդրվում, ինչր, ըստ իրեն, չի ծառայում բուն նպատակին:
Ամերիկացիները շտապել են հանգստացնել Րաֆֆի Հովհաննիսյանին` հասկացնելով, որ Օսկանյանի հոսքերը վերահսկելու գործընթացը ամենեւին էլ “Ժառանգության” ղեկավարի առաքելությունը չէ: