21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

“Մուսուլման եղբայրները” դաշնակիցներ են փնտրում

Եգիպտոսի կառավարական կոալիցիա “Մուսուլման եղբայրներ”-ը քաղաքական դաշնակիցներ է փնտրում նախագահական ընտրությունների 2-րդ փուլի համար: Իսլամական արմատական կուսակցության ներկայացուցիչները կոչ են արել նախագահ Հոսնի Մուբարաքի նախկին հակառակորդներին միավորվել “հին կարգերը հաստատելու փորձերի” դեմ, հակառակ դեպքում` “Մուսուլման եղբայրները” պնդում են, որ “կզրկվեն հեղափոխության հասնելուց”, հաղորդում է “Reuters”-ը:

Իսլամիստների եւ մյուս քաղաքական ուժերի միջեւ բանակցությունները կկայանան այսօր` մայիսի 26-ին:

Եգիպտոսի նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել է մայիսի 23-24-ը: Ըստ ոչ պաշտոնական տվյալների` հաղթանակ է գրանցել “Մուսուլման եղբայրների” թեկնածու Մոհամմեդ Մուրսին: Նա ստացել է քվեների 25 տոկոսը: Նրա հիմնական մրցակիցը` Հոսնի Մուբարաքի օրոք վարչապետ աշխատած Ահմեդ Շաֆիկը, ստացել է ձայների 23 տոկոսը:

Քվեարկության արդյունքները պաշտոնապես կհրապարակվեն մայիսի 29-ին: Ընտրությունների 2-րդ փուլը տեղի կունենա հունիսի 16-17-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ