19 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կուսակցությունում 3.5 հազար անդամ կա, ո՞վ է հետեւում` ով է, գալիս, ով չի գալիս. Ալիկ Արզումանյան

“Ազատ դեմոկրատներ” կուսակցությունում 3.5 հազար անդամ կա, ո՞վ է հետեւում` ով  է, գալիս, ով չի գալիս : Ազատ մարդիկ ենք բոլորս”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին արտգործնախարար, “Ազատ դեմոկրատներ” կուսակցության անդամ Ալիկ Արզումանյանն այսպես մեկնաբանեց մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե Արարատ Զուրաբյանը սառեցրել է հարաբերությունները կուսակցության հետ:

Ալիկ Արզումանյանի խոսքով, ոչ ինքը , ոչ էլ Արարատ Զուրաբյանն ընդգրկված չեն “Ազատ դեմոկրատներ”-ի ղեկավար մարիններում, որ կուսակցությունում լինելու անհրաժեշտություն առաջանա:

“Նա էլ է շարքային անդամ, ես էլ եմ շարքային անդամ, այնպես որ, ես որեւէ  խնդիր չեմ տեսնում: Նա վերջերս քիչ է գալիս կուսակցություն, բայց իրեն հարցրեք ինչ-որ խնդիր կա՞, թե ոչ: Ցանկացած մարդ ինքն է որոշում իր անելիքներն ու գործողությունները: Ժամանակին նա իր ցանկությամբ չի ընդգրկվել ցուցակում եւ վերջ: Ուրիշ խնդիր չկա”,-ասաց Ալիկ Արզումանյանը:

Նա նշեց, որ այս հանգամանքը ընդամնեը ուռճացվում եւ շահարկվում է:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի` “Ժառանգության” հետ մեկ ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու “Ազատ դեմոկրատներ”-ի քայլ դժգոհություն է առաջացրել Արարատ Զուրաբյանի մոտ, ինչով պայմանավորված էլ, վերջինս հրաժարվել է ընդգրկվել համամասնական ցուցակում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ