24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սնանկ պատգամավորը հոլանդական վարդերը նվիրում է պարտքի դիմաց.Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանություն” թերթի քաջատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ համամասնական ցուցակով խորհրդարան անցնող պատգամավոր Տիգրան Ստեփանյանը` Մասիսի Տիկոն, որը մայիսի 6-ին մեծամասնական ընտրակարգով պարտվեց ՀՀԿ-ական թեկնածուին, բավականին լուրջ կրիզիսի առաջ է կանգնել:

Բանից պարզվում է` վերջինս լուրջ պարտքեր ունի մարելու ոչ միայն ՀՀ-ի բանկերին, այլեւ իր գործընկերներ Կարո Կարապետյանին` Ցուվեցի Կարոյին եւ Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանին, ում հետ նա երկար տարիներ զբաղվում է դիգվառելանյութի ներկրման բիզնեսով:

Ավելին` գործարար շրջանակներին մոտ կանգնած թերթի  աղբյուրները փոխանցում են, որ Մասիսի Տիկոն պատրաստվում է պարտքի դիմաց մեկ այլ պատգամավորի փոխանցել իր հոլանդական վարդերի բիզնեսը, որը նրան բավականին լուրջ եկամուտներ է բերել տարիներ շարունակ: Ստացվում է, դեռ խորհրդարան չհասած` գործարար-պատգամավորն արդեն սնանկ է ճանաչվում:

Թերթը փորձել է բացատրություններ ստանալ Ստեփանյանից, սակայն վերջինս երեկ ողջ օրվա ընթացքում այդպես էլ չի պատասխանել թերթի հեռախոսագանգերին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ