21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՍԴ-ն դեռ լսելու է ՀԱԿ-ին. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը գրում է, որ այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը կշարունակի քննարկել Հայ ազգային կոնգրեսի դիմումը, որի պահանջն է` անվավեր ճանաչել մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները:

“Ենթադրվում է, որ ՍԴ- ն այսօր փորձելու է ավարտել դիմումի քննարկումը, որպեսզի մինչեւ օրվա վերջը հրապարակի ի սկզբանե հայտնի իր որոշումը: Սակայն, մինչ այդ ՍԴ-ն պարտադրված է դիմումի քննարկումը շարունակել` ձեւական կողմն ապահովելու համար:

Այսօրվա նիստում պատասխանող կողմը` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, պետք է ներկայացնի իր բացատրությունները եւ պատասխանի ՍԴ անդամների,այնուհետեւ` Կոնգրեսի ներկայացուցիչ փաստաբան Վահե Գրիգորյանի հարցերին, ինչից հետո կողմերը պետք է հանդես գան եզրափակիչ խոսքով: Ուստի, բացառված չէ, որ ՍԴ-ն այսօր էլ չհասցնի հրապարակել իր որոշումը եւ փորձի դա անել վաղը”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ