08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Շվեյցարիան Սիրիայի դեսպանին “պերսոնա նոն-գրատա” է հայտարարել

Շվեյցարիայի իշխանությունները մի շարք այլ երկրների օրինակին հետեւելով Սիրիայի դեսպանին “պերսոնա նոն-գրատա” է  հայտարարել` ի պատասխան սիրիական Հուլա քաղաքում խաղաղ բնակիչների վրա գրոհի, որի արդյունքում ավելի քան 100 մարդ զոհվեց, տեղեկացնում է “Reuters”-ը:

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է Սիրիայի արտգործնախարարությանը, որ “պերսոնա նոն-գրատա” հայտարարելու մտադրություն ունեն Լամիա Շակուրին, ով Սիրիայի դեսպանն է միաժամանակ Շվեյցարիայում եւ Ֆրանսիայում:

Ավելի վաղ Շվեյցարիան խստորեն դատապարտել էր Հուլա քաղաքում տեղի ունեցած ոճիրը, կոչ  արել միջազգային անկախ հետաքննություն անցկացնել եւ պատժել մեղավորներին:

Ավելի վաղ նման քայլի էին դիմել ԱՄՆ-ը , Նիդեռլանդները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան եւ Ֆրանսիան:

ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանն արդեն մեկնել է Սիրիա: Նա կոչ է արել նախագահ Բաշար ալ-Ասադին անհապաղ դադարեցնել բռնությունը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ