15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՂ-ն օպերային թատրոն կունենա

Մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում կգործի օպերային թատրոն: Ղարաբաղի մշակույթի նախարարության ձեռնարկն է սա եւ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ: Այս մասին “Հենարան” մամուլի ակումբում ասացին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյանը եւ օպերային եւ սիմֆոնիկ դիրիժորության ամբիոնի վարիչ, Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր, պրոֆեսոր Հովհաննես Միրզոյանը:

Հովհաննսիյանի խոսքով,  օպերային թատրոնի համար ոչ թե նոր շենք է կառուցվելու, այլ վերանորոգվելու է դրամատիկական  թատրոնի շենքը: Իհարկե, միայն նորոգման հարցը չէ, այն նաեւ համապատասխանեցվելու է օպերային շենքի պայմաններին:

Կադրերի պակաս նույնպես չկա, տեղի երգիչ-դերասաններով արդեն երկու անգամ “Անուշ” օպերան են բեմադրել:  Հովհաննես Միրզոյանի խոսքով էլ, Արցախի հողը տալիս է ոչ միայն հրաշալի գեներալներ, այլեւ արվեստի ներկայացուցիչներ, այդ թվում օպերային արվեստի: Այդ արվեստի լավագույն կոմպոզիտորներից մեկը արցախցի Անդրանիկ Բաբայանն է /Բաբաեւ/:

Նաեւ նպատակ կա դպրոց-ստուդիա բացել, որպեսզի նոր կադրերով համալրվի օպերայի թատրոնը:

“Շենքի նորոգման նախագիծը պատրաստ է, հաշվարկներն արված են, մնում է  ֆինանսավորումը”,-ասաց Հովհաննիսյանը: Նա մի գաղտնիք էլ բացեց. ֆինանսավորող կազմակերպությունն էլ կա, եւ հավանաբար  մոտ 3 տարուց շենքն արդեն պատրաստ կլինի:

Ի դեպ, օրվա բանախոս արվեստագետները վստահ էին, որ օպերային արվեստի զարգացումը Ղարաբաղին կօգնի նաեւ միջազգային ճանաչման հարցում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ